1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանցի իրավապաշտպանը քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայում

Ադրբեջանցի իրավապաշտպանը քաղաքական ապաստան է խնդրել 
Շվեյցարիայում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոշ ժամանակ Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպանատանը թաքնված՝ Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովը քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հուսեյնովը հայտնել է Rundschau թերթին եւ SRF հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ներկա իրավիճակում ամենաճիշտը Շվեյցարիայում քաղաքական ապաստան խնդրելն էր», -ասել է նա:

Շվեյցարական ATC գործակալությոընը հունիսի 13-ին հաղորդել էր, որ Էմին Հուսեյնովը Շվեյցարիայի ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետի ուղեկցությամբ լքել է Ադրբեջանը: Շվեյցարացի դիվանագետը հունիսի 12-ին Բաքու էր ժամանել Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:

Էմին Հուսեյնովը Ադրբեջանում մեղադրվում է «խոշոր եկամուտների ստանալու նպատակով ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու», «հարկերից խուսափելու» եւ «պաշտոնեկան լիազորությունները չարաշահելու» մեջ:

Իր գործունեության շրջանակում ադրբեջանական կառավարությանը քննադատելու պատճառով նման կեղծ մեղադրանքներ ներկայացվելուց հետո Էմին Հուսեյնովը ապաստան էր խնդրել Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը:

Անհայտ է մնում այն, թե Ադրբեջանում նման «հանցագործություներ» կատարած Հուսեյնովին ինչու են Բաքվի իշխանությունները թույլ տվել հեռանալ Ադրբեջանից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]