Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի 11-ական միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ առժամանակ փոխել են իրենց երթուղիները

Երևանի 11-ական միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ  
առժամանակ փոխել են իրենց երթուղիները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թվով 11-ական միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ ստիպված են եղել  ժամանակավորապես փոխել իրենց երթուղիները Բաղրամյան փողոցի փակման արդյունքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

«Որոշ երթուղիների մենք ուղղություններ ենք տվել, իսկ մնացածը՝ ինքնուրույն ընտրել են ավելի նպատակահարմար երթուղիներ, որպեսզի գտնեն շրջանցման համար ավելի հարմար փողոցներ: Բաղրամյան պողոտայով անցնող բոլոր միկրոավտբուսները և ավտոբուսները գտել են շրջանցման ուղիներ, իսկ թիվ 9  տրոլեյբուսը ստիպված է եղել դադարեցնել երթուղին», - ասաց Հենրիկ Նավասարդյանը:

Հունիսի 22-ից Երևանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցի արդյունքում այս պահին իրենց երթուղիները ժամանակավորապես փոխել են թիվ 2, 4, 13, 28, 24, 27, 30, 36, 49, 62, 76 միկրոավտոբուսները և թիվ 1, 8, 13, 18, 35, 37, 45, 47, 48, 57, 58 ավտոբուսները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]