Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետին են ներկայացվել ներդրումային ծրագրեր

Վարչապետին են ներկայացվել ներդրումային ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Մարսելի մասնաճյուղի ղեկավար Պատրիկ Մալաքյանին և Real Estate ներդրումային ընկերության նախագահ Ռեմի Մակինաջյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը վարչապետին են ներկայացրել Հայաստանում ծառայությունների մատուցման ոլորտում նախատեսվող լայնածավալ ներդրումային ծրագրերը: Դրանց արդյունքում նախատեսվում է աշխարհահռչակ մի շարք ապրանքանիշերի ներկայացուցչություններին ներգրավել հայաստանյան շուկա, կառուցել սպասարկման օբյեկտներ և այլն: 

Հովիկ Աբրահամյանը ողջունել է սփյուռքահայ գործիչների՝ հայրենիքում ներդրումներ կատարելու նախաձեռնությունը և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման գործում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am