Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանը հորդորել է լուրջ ուշադրություն դարձնել առաջնագծում զգոնության բարձրացմանը

Սեյրան Օհանյանը հորդորել է լուրջ ուշադրություն դարձնել առաջնագծում 
զգոնության բարձրացմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությունը նվիրված էր 2015թ. հունիսին զինված ուժերում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանն ու առաջիկա անելիքների քննարկմանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել հաշվետու ժամանակահատվածում զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական, զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հանկարծակի ստուգումների, ցուցադրական զորախաղերի, ինչպես նաև շտաբային մարզումների և ամփոփիչ հսկողական ստուգումների արդյունքների վրա:

Հատուկ անդրադարձ է կատարվել հատկապես ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններին, ամփոփիչ ստուգումներին և արտապլանային շտաբային մարզումներին: Դրանց արդյունքների և ընդհանուր գնահատականի վերաբերյալ զեկույց է ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով փաստեց, որ զորավարժություններին ներգրավված ստորաբաժանումներն ու ստուգված զորամասերը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերվելու և առաջադրված խնդիրները կատարելու ունակ են:

Խորհրդակցությունը նաև արձանագրվել է, որ անցած ամսվա ընթացքում, իբրև նախորդ ամիսների շարունակություն, պատշաճ կերպով իրականացվել են նախատեսված միջոցառումները:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկաներին հորդորել է  շարունակել լուրջ ուշադրություն դարձնել առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումներին, մարտական հերթապահության կրման պայմաններին, ինչպես նաև սահմանային ծառայության իրականացման առանձնահատկություններին: Հետագա անելիքների վերաբերյալ առաջադրվել են մի շարք խնդիրներ և նախանշվել են առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]