Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարկատուների առաջարկից Հունաստանի հրաժարվելը ԵՄ-ին սպառնում Է աննախադեպ անորոշությամբ. Օլանդ

Վարկատուների առաջարկից Հունաստանի հրաժարվելը ԵՄ-ին սպառնում Է աննախադեպ անորոշությամբ. Օլանդ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե հույները հանրաքվեում դեմ քվեարկեն վարկատուների առաջարկություններին, Եվրամիությունում կստեղծվի անորոշության աննախադեպ իրադրություն: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Է Բենինի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե Հունաստանի բնակիչները չպաշտպանեն միջազգային ինստիտուտների կողմից առաջարկվող միջոցառումները, Եվրամիությունում կստեղծվի անորոշության աննախադեպ իրադրություն»,-ասել Է Օլանդը:

«Իսկ եթե վարկատուների առաջարկներին Հունաստանի հանրաքվեում պատասխանը լինի «այո», ապա բանակցությունները հեշտությամբ կվերսկսվեն»,-հավելել Է նա:

Ֆրանսիայի նախագահը ափսոսանք Է հայտնել այն բանի կապակցությամբ, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կրկնել Է հանրաքվեում բացասական պատասխան տալու բնակչությանն ուղղված իր կոչը, թեեւ «դեռ նախօրյակին համաձայնության հասնելու հույս կար»:

«Դրանից հետո, երբ ԵՄ-ի երկրների ֆինանսների նախարարները եկան այն կարծիքին, որ պետք Է սպասել հանրաքվեի արդյունքներին, որպեսզի դրանց հիման վրա անհրաժեշտ եզրակացություններ արվեն»,-հայտարարել Է Օլանդը:

Ֆրանսուա Օլանդի շրջապատից հայտնի Է դարձել, որ հուլիսի 2-ին նա հունական ճգնաժամի շուրջ հեռախոսազրույց Է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Բանակցությունների ստույգ բովանդակության վերաբերյալ տեղեկատվություն չկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]