Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Forbes-ը հրապարակել Է ԱՄՆ-ի երկու հարյուր ամենահարուստ ընտանիքների վարկանիշը

Forbes-ը հրապարակել Է ԱՄՆ-ի երկու հարյուր ամենահարուստ ընտանիքների 
վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes հանդեսը հրապարակել Է ԱՄՆ-ի երկու հարյուր ամենահարուստ ընտանիքների երկրորդ  ամենամյա վարկանիշը: Ցուցակի առաջատարն անցյալ տարվանից չի փոխվել. այն Ուոլթոնների ընտանիքն Է, որը Walmart գերխանութների ցանցի հսկիչ փաթեթի սեփականատերն Է: Նրանց կարողությունը գնահատվում Է 149 մլրդ դոլար՝ 3 միլիարդով պակաս, քան անցյալ տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ուոլթոններին հաջորդում Է Քոխերի ընտանիքը՝ Koch Industries-ի սեփականատերը, որը մեծությամբ երկրորդն Է ԱՄՆ-ի մասնավոր ընկերությունների թվում: Երրորդ տեղում Մարսերի ընտանիքն Է՝ աշխարհում հրուշակեղենի խոշորագույն ընկերության սեփականատերը, որը, մասնավորապես, արտադրում Է Mars շոկոլադե բատոնը: Մարսերի կարողությունը գնահատվում Է 80 մլրդ դոլար:

Այս տարվա վարկանիշում տեղ են գտել 30 նոր ազգանուններ, մասնավորապես, Սաքլերների ընտանիքը, որը Oxycontin ցավազրկողն արտադրողի սեփականատերն Է, ինչպես նաեւ Գրինբերգների ընտանիքը, որը կարողություն Է վաստակել Skechers մարզակոշիկների վաճառքով:

 Forbes-ը վարկանիշի բոլոր անդամների միագումար կարողությունը գնահատում Է 1,3 տրլն դոլար:

 

Լուսանկարը` REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]