Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը դեսպանատուն կբացի Հավանայում, Կուբան՝ Վաշինգտոնում

ԱՄՆ-ը դեսպանատուն կբացի Հավանայում, Կուբան՝ Վաշինգտոնում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը և Կուբան կվերաբացեն իրենց դեսպանատները, համապատասխանաբար, Հավանայում և Վաշինգթոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sky News-ը, Հավանայում ԱՄՆ դեսպանատան բացումը ակնկալվում է իրականացնել հուլիսին:

Մոտ հիսուն տարի տևած սառը հարաբերությունների ջերմացումը մեկնարկեց 2014թ. վերջում: Երկու երկրների միջև հարաբերությունները սառեցված էին 1961թ.-ից, երբ ԱՄՆ-ն խզեց իր հարաբերությունները Կուբայի հետ և արգելեց այդ երկրի հետ առևտրային հարաբերությունները:

Այս տարի ապրիլին ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Կուբայի առաջնորդներից Ռաուլ Կաստրոյի հետ դարձավ երկու երկրների առաջնորդների առաջին դեմ առ դեմ հանդիպումը 1956թ.-ից ի վեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]