Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ոստիկանությունը հորդորեց Բաղրամյան պողոտայից հեռացնել անչափահասներին

Ոստիկանությունը հորդորեց  Բաղրամյան պողոտայից հեռացնել 
անչափահասներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը Բաղրամյան փողոցի նստացույցի տարածքում էր՝ ճշտելու՝ արդյոք ակցիային մասնակցող անչափահասները ծնողների հե՞տ են, թե՝ ոչ:

«Ուզում ենք տեսնել՝ ցույցի տարածքում երեխաներ կա՞ն, թե՝ չէ, և արդյոք ծնողների հե՞տ են: Աշխարհի ոչ մի երկրում հավաքների վայրերում այսքան երեխա չեք տեսնի: Նման հավաքների ժամանակ երեխաների համար վտանգավոր է տարածքում գտնվելը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց գնդապետ  Դուրյանը:

Բացի  այդ, նա ընդգծեց, որ առաջին անգամ չէ այցելում նստացույցի վայր, պարզապես նախկին այցերի ժամանակ կրել է քաղաքացիական հագուստ: «Ոստիկանության տվյալ ստորաբաժանումը զբաղվում է երեխաների շահերի պաշտպանությամբ, և մեր աշխատանքն է՝ զրուցել այստեղ գտնվող երեխաների հետ»,- հավելեց Դուրյանը:

Գնդապետն ընդգծեց, որ եղանակային պայմաններն ու բարձր ջերմաստիճանը վտանգ են երկայացնում փոքր տարիքի երեխաների համար, և հարկավոր չէ ցերեկային ժամերին նրանց թույլատրել երկար մնալ փողոցում: «Իսկ ուշ ժամերին անչափահասներն ընդհանրապես չպետք է լինեն դրսում»,- ասաց նա: Ցուցարարներից մեկը նկատեց, որ նստացույցի օրերին Բաղրակյանում եղել են թափառաշրջիկ երեխաներ, և նրանց վրա հրավիրեց Նելլի Դուրյանի ուշադրությունը: Դուրյանն էլ արձագանքեց, որ թափառաշրջիկ երեխաների խնդիրը միշտ եղել է ոստիկանության ուշադրության կենտրոնում:

 Իսկ երբ հետաքրքրվեցին, թե Ոստիկանությունն արդյոք Բաղրամյանից ահազանգեր ստացել է այդ խնդրի առնչությամբ՝ գնդապետ Դուրյանը պատասխանեց, որ ինքն անձամբ չի ստացել ահազանգ, սակայն ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում եղել են զանգեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]