Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հանրապետությունում կավելանա հակակարկտային կայանների թիվը

Հանրապետությունում կավելանա հակակարկտային կայանների թիվը

ԳՅՈՒՄՐԻ« 1 ՀՈՒԼԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի ևս հանրապետությունում կավելանա հակակարկտային կայանների թիվը: Այս մասին  հուլիսի 1-ին  լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Ամեն տարի պետական միջոցներով հակակարկտային կայաններ տեղադրվում են: Այդ թիվը հատկապես ավելացել է վերջին 7 տարիների ընթացքում: Ողջ  հանրապետությունում արդեն ունենք 485 կայան: Անցած տարվա կարկտահարությունից հետո միայն Արմավիրի մարզում տեղադրվեց լրացուցիչ 80 հակակարկտային կայան: Ծրագիրը շարունակական է: Կառավարությունը ծրագրել է ամեն տարի ավելացնել հակակարկտային կայանների թիվը, սակայն մենք ունենք մի մեծ խնդիր՝ դա ռադիոլոկացիոն ցանցի բացակայությունն  է: Հանրապետությունը չունի ռադիոլոկացիոն ցանց: Հիմա ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը զբաղվում է խնդրով՝ նպատակ ունենալով հանրապետությունում ստեղծել ռադիոլոկացիոն ցանց, որը հնարավորություն կտա կայանները  կառավարել մեկ կենտրոնից»,- նշեց Սերգո Կարապետյանը: Հիմնականում հակակարկտային կայանները տեղադրվում են պետական միջոցներով, քիչ են այն համայնքները, որոնք տեղադրում են կայաններ սեփական միջոցներով կամ բարերարների աջակցությամբ: Միայն Շիրակի մարզում այս տարվա մայիս-հունիսին գրանցված կարկտահարության հետևանքով 23 համայնք է տուժել: «Տարբեր համայնքներ, տարբեր աստիճանի վնասներ են կրել: Հիմնականում վնասվել են հացահատիկային մշակաբույսերը՝ մոտ 2 հազ.  հեկտար: Վնասի ընդհանուր ծավալը Շիրակի մարզում կազմում է 30-35 տոկոս»,- հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարն՝ ավելացնելով, որ տվյալ համայնքները, ինչպես անցած տարի, այս տարի ևս կօգտնվեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրերից:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]