1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՌԴ-ն Հայաստանին 200 միլիոն դոլար պետական արտահանման վարկ կտրամադրի

ՌԴ-ն Հայաստանին 200 միլիոն դոլար պետական արտահանման վարկ 
կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորները  քննարկել են ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաձայնագիրը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Նա ընդգծել է, որ փաստաթղթով նախատեսվում է, որ ռուսական կողմը հայկական կողմին կտրամադրի մինչև  200 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:

Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը: 

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Օրակարգում ընդամենը մեկ հարց է. պատգամավորները կքննարկեն «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]