1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լեյտենանտի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ ինքնասպանության հասցնելու հոդվածով

Լեյտենանտի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ ինքնասպանության 
հասցնելու հոդվածով

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լեյտենանտ Մավրիկ Մելիքյանի մահվան դեպքի առթիվ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը, 2015 թվականի հունիսի 30-ին ժամը  13:00-ի սահմաններում, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տարածքում, զինծառայող, լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը իրեն ամրակցված «ՊՄ» տեսակի ատրճանակից կրակոց է արձակել իր գլխի շրջանին:

 ՀՀ ՊՆՎարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին լեյտենանտն ստացած մարմնական վնասվածքից ժամը 13:30-ի սահմաններում մահացել է:

 Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]