Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մանկական բեսթսելեր 3/6. Վարկանիշային աղյուսակը փոխել է առաջատարին

Մանկական բեսթսելեր 3/6. Վարկանիշային աղյուսակը փոխել է 
առաջատարին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է այս տարվա հունիս ամսվա ցուցանիշները: «Արմենպրես»-ը որոշել է մանկական գրքերի վարկանիշային աղյուսակն ընթերցողներին ներկայացնել ամիսը մեկ անգամ:

Հունիսի առաջատարը «Բուկինիստ» -ի «Ալվան ծաղիկը»  հեքիաթն է: Երկրորդ հորիզոնականում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն ամփոփող «Հեքիաթների մոլորակ»  ժողովածուն հինգերորդն է:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»  ժողովածուն երրորդն է: Այն լույս է ընծայել «Կռունկ» հրատարակչությունը: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Հայտնի բժշկի արկածներն ամփոփող «Այբոլիտ» հեքիաթը բեսթսելերի չորրորդ հորիզոնականում է: Հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքն է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Այն պատմում է փոքրիկ Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այստեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

«Զանգակ» հրատարակչության «100 դասական հեքիաթներ» ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է: Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելները: Հեքիաթային հայտնի հերոսները կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը», «Ջրահարսը»... Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:

Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներ Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ»-ն («Արևիկ» հրատարակչություն) այս ամիս յոթերորդ հորիզոնականում են: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը: Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:

«Էդիթ պրինտ» հրատարակչության «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն ութերորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

«Էդիթ Պրինտ»-ը վերահրատարակել է «Սասնա տուն» գիրքը: Հայ ժողովրդական դյուցազնավեպի Մկրտիչ Խերանյանի պատումը մանուկների համար համառոտ վերապատմում են Անժել Քյուրքչյանը և Լիլիթ Տեր-Գրիգորյանը:

Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»  ժողովածուն եզրափակում է աղյուսակը: Դասականի հեքիաթները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում: Այս ժողովածուն լույս է ընծայել «Արևիկ» հրատարակչությունը:   

Վարկանիշային աղյուսակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09),  «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը:

 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 * «Ալվան ծաղիկը» Բուկինիստ 46
2 -3

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթների մոլորակ»

ՄՀՄ 36
3 *

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Կռունկ 32
4 -3 «Այբոլիտ» Բուկինիստ 32
5 -4 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» Բուկինիստ 30
6 -2 «100 դասական հեքիաթներ» Զանգակ 18
7 +3

Գրիմ Եղբայրներ

«Հեքիաթներ»

Արևիկ 18
8 -2 «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» Էդիթ Պրինտ 15
9 -1 «Սասնա տուն» Էդիթ Պրինտ 12
10 -1

Ղազարոս Աղայան

«Հեքիաթներ»

Արևիկ 10

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

 «Մանկական բեսթսելեր»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]