Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սարգիս Հովսեփյանը ավելի խոշոր հաշվով հաղթանակ է ակնկալում Սան Մարինոյում

Սարգիս Հովսեփյանը ավելի խոշոր հաշվով հաղթանակ է ակնկալում Սան Մարինոյում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկ»-«Ֆոլգորե» խաղից հետո մարզիչները փոխանցել են իրենց տպավորությունները:

«Մենք այսօր տեսանք մի թիմ, դա «Փյունիկ»-ն էր, որը շատ լավ էր խաղում: Հենց առաջին րոպեներից փորձում էինք պրեսինգի դիմել, և դա շատ լավ ստացվեց: Խաղի մեջ որակ կար: Գոլը ուշ խփեցինք, բայց դա ֆուտբոլ է: Դժվար է, երբ 11 ֆուտբոլիստով պաշտպանվում են: Ես կուզենայի շնորհավորել տղաներին: Համոզված եմ՝ այնտեղ ավելի խոշոր հաշվով ենք հաղթելու, քան այստեղ էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում նման կերպ արտահայտվեց «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը: Մարզչի կարծիքով՝ «Փյունիկ»-ի առավելությունն ակնհայտ էր: «Պահերը շատ-շատ էին, բայց չիրացրեցինք: Առավելությունը ակնհայտ էր: Ես դաշտում տեսա մի թիմ, դա «Փյունիկ»-ն էր: Սա ֆուտբոլ է, պատվերով համերգ չի, որ ասեի, թե հաղթելու ենք խոշոր առավելությամբ»,- շեշտեց նա:

Սան Մարինոն ներկայացնող թիմի գլխավոր մարզիչ Նիկոլա Բերադիի կարծիքով՝ իր թիմին իսկապես ուժեղ մրցակից էր բաժին ընկել: «Մեզ համար իսկապես դժվարին հանդիպում էր: «Փյունիկ»-ն արագության տեսանկյունից իսկապես գերազանցում էր մեզ: Մեզ մոտ բացակայում էին 4 խաղացողներ, ովքեր աշխատանքի էին և չկարողացան գալ: Առաջին խաղակեսւոմ «Փյունիկ»-ն իսկապես շատ հնարավորություններ ուներ: Հանդիպման մեկնարկում հիմնականում կենտրոնացել էինք պաշտպանության վրա, բայց այլ հնարավորություն չունեինք: Մենք այստեղ էինք եկել, մեր մտքում ունենալով, որ խաղալու ենք ավելի ուժեղ թիմի հետ»,-փաստեց մարզիչը:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկ»-ը Երևանում 2-1 հաշվով հաղթեց «Ֆոլգորե»-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]