Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Փյունիկ»-ը ՉԼ որակավորման առաջին փուլի երևանյան հանդիպումն ավարտեց հաղթանակով

«Փյունիկ»-ը ՉԼ որակավորման առաջին փուլի երևանյան հանդիպումն 
ավարտեց հաղթանակով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ը` հյուրընկալելով Սան Մարինոն երկայացնող «Ֆոլգորե» թիմին, հաղթեց 2-1 հաշվով:

«Փյունիկ»-ի առավելությունը մեկնարկային րոպեներին ակնհայտ էր, սակայն մրցակցի թույլ կողմը գտնել չէր հաջողվում: Հայաստանի չեմպիոնն ակնհայտ տիրում էր խաղային իրավիճակին: Միայն առաջին խաղակեսի վերջին րոպեին գրավելով մրցակցի դարպասը՝ «Փյունիկ»-ը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Գոլն իր հաշվին գրանցեց Վարդգես Սաթումյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրորդ կեսի մեկնարկային րոպեներին նոր խաղադաշտ դուրս եկած Սեզար Ռոմերոն կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Մի պահ երկու թիմերի միջև բախում տեղի ունեցավ և «Փյունիկ»-ի կազմում դեղին քարտի արժանացավ Կամո Հովհաննիսյանը, իսկ «Ֆոլգորե»-ի կազմում երկրորդ դեղինը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Ցեշին: 72-րդ րոպեին Սան Մարինոն ներկայացնող թիմը նաև կրճատեց հաշվի տարբերությունը:  Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով:

Թիմերի  պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին, արդեն Սան Մարինոյում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]