Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում ընթանում է կինոկենտրոն ստեղծելու նպատակով կազմակերպված հեռուստամարաթոնը

Գյումրիում ընթանում է կինոկենտրոն ստեղծելու նպատակով կազմակերպված հեռուստամարաթոնը

ԳՅՈՒՄՐԻ, 30  ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում կինոկենտրոն ստեղծելու նպատակով հունիսի 30-ին մեկնարկեց հեռուստամարաթոն: Գյումրիում կինոկենտրոն ստեղծելու նախաձեռնությունը քաղաքի երիտասարդներինն է: Հեռուստամարաթոնը անցկացվում է հունիսի 30-ի ժամը 12:00-ից մինչև 22:00 մարզային  «Ցայգ»  հեռուստատեսության ուղիղ եթերում: Ի դեպ, բոլոր ցանկացողները նախաձեռնությանը կարող են միանալ նաև առցանց:

Մինչ մարաթոնը մի  խումբ երիտասարդներ, համախմբվելով այս գաղափարի շուրջ, 3 ամիս շարունակ իրականացնում  էին  տոմսակների վաճառք: 500 դրամ արժողությամբ տոմսակներից գոյացած գումարը, որն արդեն մոտ 1 մլն դրամ է կազմում, կգումարվի մարաթոնի ընթացքում հավաքված գումարին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախաձեռնող խմբի անդամ Սերգեյ Հայրապետյանը: Վերջինս, լինելով ռեժիսոր, գտնում է, որ Գյումրիում շատ են օժտված երիտասարդները, ինչն էլ ստիպել է իրենց համախմբվել այս գաղափարի շուրջ: Կինոկենտրոնը հնարավորություն կտա ձեռք բերել տեխնիկա, որն էլ երիտասարդները կարող են օգտագործել: Կինոկենտրոնը կգործի հասարակական հիմունքներով:  Կինոկենտրոնից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են զբաղվել կինոարվեստով:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am