Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կստեղծվի Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի ղեկավար հանձնաժողով

Կստեղծվի Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի ղեկավար հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը կստեղծի Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի ղեկավար հանձնաժողով ու կհաստատի հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հուլիսի 2-ի նիստի օրակարգում:

2014 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիրը:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ համաձայնագրի գլխավոր նպատակն է տեղական ընկերությունների արտադրանքի արտահանման և դեպի Հայաստան ներդրումների աճի ապահովումը, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը և հզորացումը:

Համաձայնագրի հիմնական բաղադրիչների իրականացման և ՀՀ-ի կողմից ամրագրված պարտավորություններն արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել ծրագրի ղեկավար հանձնաժողով և հաստատել ղեկավար հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը:

Հանձնաժողովի նախագահի պաշտոնում կհաստատվի ՀՀ էկոնոմիկայի նախագահ Կարեն Ճշմարիտյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]