Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի մեջլիսի խոսնակն առաջին փուլում չի ընտրվել

Թուրքիայի մեջլիսի խոսնակն առաջին փուլում չի ընտրվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակի ընտրությունների առաջին փուլն ավարտվել է անարդյունք. մեջլիսի անդամները չեն կարողացել ընտրության միջոցով որոշել 25-րդ գումարման խորհրդարանի նախագահին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական պարբերականը: Կուսակցությունների թեկնածուներից և ոչ մեկին չի հաջողվել ստանալ անհրաժեշտ 367 ձայնը:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջադրած թեկնածու Իսմեթ Յըլմազը քվեարկության արդյունքում ստացել է 256 ձայն, ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Դենիզ Բայքալը` 125 ձայն, «Ազգայնական շարժում» կուսակցության թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն` 81 ձայն, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածու Դենգիր Միր Մեհմեթ Ֆըրաթը` 81 ձայն:

Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի կուսակցություն չի կարող սեփական ուժերով ընտրել սեփական թեկնածուին, հետևաբար կա այլ կուսակցությունների հետ բանակցելու և նրանց ձայները ստանալու անհրաժեշտություն: Մեջլիսի խոսնակի ընտրությունների առաջին և երկրորդ փուլերում խոսնակի ընտրության համար անհրաժեշտ է 367, իսկ երրորդ փուլում՝ 276 պատգամավորի ձայն: Եթե մինչև երրորդ փուլ որևէ թեկնածու չընտրվի, ապա 4-րդ փուլում կմրցեն նախորդ ընտրության ժամանակ ամենաշատ ձայն հավաքած երկու թեկնածուները, որոնցից էլ վերջին փուլում կհաղթի նա, ով կստանա ավելի շատ ձայն:

Թուրքիայի խորհրդարանի խոսնակի ընտրությունների առաջին և երկրորդ փուլերը կանցկացվեն հունիսի 30-ին, իսկ երրորդ և չորորդ փուլերը՝ հուլիսի 1-ին: Խոսնակի ընտրությունից հետո երկրի նախագահը վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուին կհանձնարարի կազմել կառավարություն, որը պետք է վերջնական տեսք ստանա 45 օր անց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am