Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զովաբերի բացօթյա սեմինարում քննարկվել են գյուղատնտեսության վարման նորագույն եղանակները

Զովաբերի բացօթյա սեմինարում քննարկվել են գյուղատնտեսության վարման 
նորագույն եղանակները

ԳԱՎԱՌ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի կողմից մարզի բոլոր տարածաշրջաններում արդեն 2 տարի իրականացվող դաշտային սեմինարներից հերթականն անցկացվեց Զովաբեր գյուղում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Զովաբերի գյուղապետարանից, բացօթյա սեմինարների ընթացքում կենտրոնի աշխատակիցներն ու գյուղատնտեսական խորհրդատուները գյուղի անասնապահների, հողագործների ու ֆերմերների  հետ իրականացրին  խորհրդատվություն` դաշտավարության եւ անասնապահության  վարման նորագույն եւ արդյունավետ եղանակների վերաբերյալ: Սեմինարը վարող գյուղխորհրդատու Սամվել Կիրակոսյանը  մասնակիցներին մանրամասն ներկայացրեց խոշոր եւ մանր եղջերավորների մոտ հաճախ հանդիպող ինվազիոն հիվանդությունները եւ արոտավայրային տզերի եւ հիվանդությունների  նկատմամբ կանխարգելիչ միջացառումների արդյունավետ եւ նորարարական եղանակների կիրառման մանրամասները:  Սեմինարի մասնակիցները կարեւորեցին նմանօրինակ դաշտային միջոցառումների անցկացումը՝ իրենց խոսքում նշելով, որ դրանք նպաստում են համայնքներում գյուղատնտեսության ճիշտ վարմանը: Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի համակարգող Սարիբեկ Դալլաքյանի հավաստմամբ` իրենց կողմից դաշտային խորհրդատվական 7 դասընթացներ կիրականացվեն Գեղարքունիքի մարզի բոլոր հինգ տարածաշրջաններում: 

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]