Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գիտնականները մեկ վայրկյանով պաշտոնապես երկարացրել են հունիսի 30-ի օրը. BBC

Գիտնականները մեկ վայրկյանով պաշտոնապես երկարացրել են հունիսի 30-ի օրը. BBC

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 30-ի կեսգիշերը կգա ոչ թե ժամը 24  00 րոպե եւ 00 վայրկյանին, այլ մեկ վայրկյանով ավելի ուշ, քանի որ գիտնականները մեկ վայրկյանով երկարացրել են օրը, որպեսզի պահպանվի հավասարակշռությունը ժամացույցի ընթացքի եւ Երկրի վրա տարվա ժամանակների միջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:   

Անցյալ դարի 50-ական թվականների կեսերին ատոմային ժամացույցի հայտնվելուց հետո գիտնականներն ստացել են Երկրի վրա օրվա տեւողությունը, տարվա «ճիշտ»  տեւողությունը եւ ժանանակագրական բազմաթիվ այլ պարամետրեր ստույգ չափելու հնարավորություն: Այդ չափումների արդյունքներից մեկն Է դարձել այն բանի հայտնագործումը, որ Երկիրն իր առանցքի շուրջը պտտվում Է անհավասարաչափ՝ պտույտները կատարելով տարբեր ժամանակամիջոցներում:       

Դրա հետեւանքով ժամացույցի ժամանակի եւ մոլորակի վրա «իրական» ժամանակի միջեւ աստիճանաբար կուտակվում Է տարբերություն, որը կարող Է մի քանի հարյուրամյակ կամ հազարամյակ անց «տեղաշարժել» տարվա ժամանակների եւ օրացույցի այն մի քանի կարեւոր թվականների սկիզբը, որոնք կապված են բնական ֆենոմենների հետ:

Այս հիմնախնդրի լուծումներից մեկն այսպես կոչված «նահանջ վայրկյանների» հավելումն Է ամիսներից մեկի վերջին օրերից մեկին: Դրա հետեւանքով այդ օրը տեւում Է ոչ թե ուղիղ 24 ժամ, այլ 24 ժամ եւ մեկ վայրկյան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]