Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ն ունիկալ ու արդեն կայացած ինտեգրացիոն միավոր է. Արա Նռանյան

ԵԱՏՄ-ն ունիկալ ու արդեն կայացած ինտեգրացիոն միավոր է. Արա Նռանյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ապրանքները Եվրասիական տնտեսական  միության երկրներում վայելում են մեծ հեղինակություն և հաջողությամբ են սպառվում: Ցանկացած ապրանք, որի վրա կա հայկական մակնշում, արդեն իսկ վստահություն է ներշնչում գնորդներին: Այս մասին Հայաստանում կազմակերպված տնտեսական համաժողովի ժամանակ հայտնեց եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Արա Նռանյանը:

«Սա վտահություն է ներշնչում արտահանումները կազմակերպելիս, քանի որ վստահ ենք հայկական արտադրանքի որակի վրա: Մյուս կողմից, Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո արտահանողների համար ստեղծվել են լավ պայմաններ: Սա ունիկալ ինտեգրացիոն միավոր է, որտեղ յուրաքանչյուր երկրի կողմից ներկայացված պետական փաստաթուղթ ճանաչվում է միության կողմից: Այսինքն, ՀՀ գործարարները կարող են հայկական փաստաթղթերով մուտք գործել միության տարածք և իրացնել իրենց արտադրանքն առանց խոչընդոտների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց  Նռանյանը:

ԵՏՀ նախարարի խոսքով` Հայաստանում դեռևս հնչում է այն հարցը, թե կկայանա արդյոք Եվրասիական տնտեսական միությունը` որպես ինտեգրացիան միավոր: «Կարծում եմ`այս հարցը վաղուց կորցրել է արդիականությունը: Միությունն արդեն կայացած է, և ավելորդ հոռետեսությունը միայն խանգարում է միության աշխատանքին»,- ասաց նա:

Նա հիշեցրեց, որ վաղուց հայատարարվել է, որ միությունը նպատակ է հետապնդում ապահովելու ապրանքների, մարդկանց, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժ ամբողջ տարածքով: «Սա լավ հեռանկարներ է ստեղծում գործարարների համար, սակայն պետք է հիշել, որ ոչ մի ազատականացում միանգամից տեղի չի ունենում. ժամանակ է հարկավոր: Այսօր միության անդամ բոլոր երկրներն էլ ունեն դժվարություններ: Այնտեղ էլ կա այն խնդիրը, որ ազգային արժույթներն արժեզրկվել են, և գնողունակությունն` ընկել: Տարբեր տարիների էլ ճգնաժամային երևույթներ կարող են լինել, և մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի դրանց դիմակայելու»,- ասաց Նռանյանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարարը նաև հայտնեց, որ առաջիկա ամիսներին միության անդամ 4 երկրներին կմիանա հինգերորդը` Ղրղզստանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]