Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առանց կլիմայի վերաբերյալ նոր համաձայնագրի, մարդկությանը «կլիմայական քաոս» Է սպառնում. Պան Գի Մուն

Առանց կլիմայի վերաբերյալ նոր համաձայնագրի, մարդկությանը «կլիմայական 
քաոս» Է սպառնում. Պան Գի Մուն

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դժգոհություն Է հայտնել այն բանից, թե ինչպես Է ընթանում աշխատանքը կլիմայի փոփոխման դեմ պայքարի նոր համաձայնագրի վրա, որը փոխարինելու Է Կիոտոյի արձանագրությանը: Նրա խոսքով՝ բանակցություններն ընթանում են «խխունջի արագությամբ», եւ իրադրությունը կօգնի փրկել երկրների ղեկավարների քաղաքական կամքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բանակցությունների տեմպերը չափազանց դանդաղ են: Դրանք առաջ են շարժվում խխունջի արագությամբ: Հանգուցային քաղաքական հարցերը դեռեւս քննարկման փուլում են: Այն պայմաններում, երբ բանակցությունների եզրափակիչ փուլին (տարեվերջին) հատկացված Է ընդամենը տասն օր, ես լրջորեն հույսեր եմ կապում ղեկավարների, նախագահների, վարչապետների ու նախարարների հետ, ակնկալելով, որ նրանք գործի կդնեն ղեկավարների իրենց հնարավորությունները եւ կհասնեն այն բանին, որ բանակցություններն զգալիորեն արագանան»,-ասել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ հունիսի 29-ին ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստում:

Գիտնականների տվյալներով՝ մարդկությանն ընդամենը մի քանի տարի Է մնացել թույլ չտալու, որ օդի միջին ջերմաստիճանը բարձրանա ըստ Ցելսիուսի ավելի քան 2 աստիճանով, դրանով իսկ խուսափելու անշրջելի աղետալի հետեւանքներից: Ինչպես հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, եթե միջազգային հանրակցությունը չկատարի այդ խնդիրը, ապա գալիք սերունդներին «կլիմայական քաոս» Է սպառնում:

Պան Գի Մունն այն կարծիքին Է, որ կլիմայի վերաբերյալ նոր համաձայնագիրը, որը դեկտեմբերին պլանավորվում Է ընդունել Փարիզի համաժողովում, պետք Է նպատակամղված լինի ապագայի կառուցմանը՝ առանց ածխաջրածնային հումքից կախվածության: Նրա խոսքով՝ փաստաթուղթը պետք Է նպաստի Էներգիայի Էկոլոգիապես մաքուր աղբյուրների զարգացման գործում ներդրումների աճին, խթանի մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը եւ հաշվի առնի զարգացող պետությունների շահերը:

Բանակցությունների հաջողությունն ապահովելու եւ դրանց նկատմամբ հասարակայնության առավելագույն ուշադրությունը գրավելու նպատակով ՄԱԿ-ում որոշել են օգտվել ոչ միայն քաղաքական գործիչների ու դիվանագետների, այլեւ հայտնի մարդկանց աջակցությունից: Այսպես, հունիսի 29-ին համաշխարհային կազմակերպության կենտրոնակայան Էր հրավիրվել հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբերտ Ռեդֆորդը: Ելույթ ունենալով կլոր սեղանի մասնակիցների առջեւ՝ նա նախազգուշացրել Է, որ միջազգային հանրակցության համար «ավարտվել Է կիսամիջոցների եւ կլիմայի փոփոխման խնդիրը ժխտելու ժամանակը»:

«Մենք այդ երեւույթի հետեւանքները տեսնում ենք ամենուրեք՝ Աֆրիկայում՝ երաշտից ու սովից եւ Հարավային Ասիայում չորացնող տապից մինչեւ անտառային հրդեհները Հյուսիսային Ամերիկայում, ամայացնող փոթորիկներն ու հեղեղումները՝ Նյու Յորքում: Մենք պետք Է համատեղ գործենք, որովհետեւ կլիմայի փոփոխումը վերաբերում Է բոլոր երկրներին»,-ասել Է Ռեդֆորդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]