1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կոչ են անում լուսավոր պայքարը կեղտոտելու փորձ չանել

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կոչ են անում լուսավոր 
պայքարը 
կեղտոտելու փորձ չանել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները շարունակում են պնդել, որ իրենց պայքարը քաղաքական չէ և իրենք պայքարում են միայն էլեկտրաէնորգիայի թանկացման որոշման դեմ: Նրանք կոչ են անում փորձ չանել կեղտոտելու այն լուսավոր պայքարը, որ իրենք ձևավորել են:

Նախաձեռնության անդամներն առաջիկայում հանդիպումներ կունենան տնտեսագետների և իրավագետների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը և իրենց հետագա քայլերը հստակեցնելու համար: Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Ոչ թալանին» համակարգող խմբի անդամ Արթուր Քոչարյանը: Նա նշեց, որ իրենք նպատակահարմար չեն համարել Բաղրամյան պողոտայում մնալը, քանի որ փողոցը երկար ժամանակ փակելը չէր կարող ցանկալի արդյունք տալ: «Մենք որոշեցինք պայքարի այլ հարթակ ընտրել: Առաջիկայում մենք հանդիպումներ կունենանք իրավագետների, տնտեսագետների տարբեր մասնագետների հետ, քննարկումներ կկազմակերպենք՝ հասկանալու համար՝ ինչ քայլեր է հարկավոր ձեռնարկել ստեղծված իրավիճակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Քոչարյանը:

«Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփեյանն, անդրադառնալով Բաղրամյան պողոտան լքելու որոշմանը, նշեց, որ իրենք բավականին երկար ժամանակ մնացին Բաղրամյանում, փակ պահեցին փողոցը և արդյունքում արդեն լճացած վիճակ էր ստեղծվել: «Մենք հասկացանք, որ հարկավոր է այլ հարթակ տեղափոխել պայքարը, քննարկումներ ծավալալ տարբեր մարդկանց, մասնագետների հետ, որպեսզի պլանավորենք մեր հետագա քայլերը»,- ասաց Հովսեփյանը:

Նախաձեռնության համակարգող խմբի անդամները նաև վստահեցրեցին, որ իրենք շարունակելու են լինել Բաղրամյան պողոտայում գտնվող մարդկանց կողքին: Նրանք հայտնեցին, որ համակարգող խմբով գնալու են Բաղրամյան և կանգնելու են ժողովրդի կողքին: Արթուր Քոչարյանն ընդգծեց, որ ինչ-որ մարդիկ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների անունից սկսել են պիտակավորել Բաղրամյան պողոտայում գտնվող մարդկանց: «Նման բան չկա, մենք կրկնում ենք, որ այնտեղ մնացել են մեր քույրերն ու եղբայրները: Նրանք ընտրել են պայքարի այդ ձևը, և մենք էլ միանալու ենք նրանց: Համակարգող խմբի անդամներով գնալու ենք և կանգնենք մեր ժողովրդի կողքին: Ես ցանկանում եմ նաև հայտարարել, որ մեր մեջ որևէ պառակտում չկա: Թեև մեր կողմից Բաղրամյան պողտան լքելուց հետո եղան մեր մեջ պառակտում մտցնելու փորձեր, սակայն դա նրանց չի հաջողվել: Մեզ դեռ չի հաջողվել պարզել, թե ովքեր էին փորձում մեզ պառակտել, սակայն դա նրանց չի հաջողվել»,- վստահեցրեց Քոչարյանը:

Միևնույն ժամանակ նախաձեռնության անդամները նշում են, որ այս պահին Բաղրամյան պողոտայում հարթակի վրա գտնվող անձանց հետ որևէ կոնտակտի մեջ չեն մտել: Նրանք պնդում են, որ չգիտեն, թե ովքեր են այդ անձինք՝ հավելելով, որ իրենք ակտիվ կապի մեջ են պողոտայում գտնվող այն մարդկանց հետ, ովքեր հենց սկզբից եկել են իրենց հետևից և հիմա շարունակում են մնալ Բաղրաման պողոտայում:

Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ, անդրադառնալով խոսակցություններին, թե իրենց վախեցրել են, ընդգծեց, որ նման բան չի եղել: «Ես արդեն 3 տարի է՝ փողոցային պայքարի մեջ եմ և այդ ընթացքում շատ բաներ եմ տեսել: Եթե ես վախեցող լինեի, դուրս չէի գա պայքարի: Երբ ես մտնում էի այս ամենի մեջ, շատ լավ գիտակցում էի, որ ամեն ինչ կարող է լինել: Եվ վստահեցնում եմ, որ մեզ ոչ մեկ չի վախեցրել»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե ՀՀ նախագահն իր ելույթում կրկին պատրաստակամություն է հայտնել հանդիպել  ակտիվիստների հետ, «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ հետագա գործողությունները դեռ պետք է հստակեցվեն: «Մենք դեռ չունենք մասնագետների լիարժեք կարծիք թե որքանով է մեզ անհրաժեշտ այդ աուդիտը, որ պետք է անցկացվի ՀԷՑ-ում, չունենք կարծիքներ, թե որքանով է հիմնավոր այն, որ կառավարությունը պետք է փոխհատուցի և այլ հարցերի պատասխաններ: Մենք այս ամենը կքննարկենք մասնագետների հետ, որից հետո նոր կհստակեցնենք մեր հետագա գործողությունները»,- ասաց նա:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում էկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մի քանի օր նստացույց է անցկացվել: Ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը: ՀՀ Նախագահի` հունիսի 27-ի հայտարարությունից հետո նախաձեռնության անդամները որոշեցին դադարեցնել նստացույցը Բաղրամյան պոոտայում`տեղափոխվելով Ազատության հրապարակ: Բաղրամյան պողոտայում մնաց մի հատված միայն, որը թելադրվում է քաղաքական տարբեր ուժերի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]