Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրաքյան ուժերը նոր տարածք են ազատագրել ԻՊ-ից

Իրաքյան ուժերը նոր տարածք են ազատագրել ԻՊ-ից

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան ուժերը հունիսի 30-ին «Իսլամական պետությունից» ազատագրել են ալ Բաղդադի քաղաքի հյուսիսում գտնվող Ջաբբա շրջանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ բախումները սկսվել են այսօր առավոտյան, բախումներին մասնակցել են իրաքյան բանակը, տարբեր ցեղախմբեր, ինչպես նաև իրաքյան օդային ուժերը:

Բախումների ժամանակ ԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել, որոշներին հաջողվել է փախուստի դիմել:

Ամերիկյան ուժերը հայտարարել են, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքը հունիսի 29-ին 23 օդային հարված է հասցրել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Օդային հարվածներից 17-ն ուղղվել են Իրաքում ԻՊ-ի դիրքերի դեմ, մասնավորապես Թելաֆար, Մոսուլ, Սինջար, Բայջի քաղաքների ուղղությամբ:

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]