Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ներմուծման կրճատումը դրական ազդեցություն է թողել ՀՀ առևտրային հաշվեկշռի վրա. Վաչե Գաբրիելյան

Ներմուծման կրճատումը դրական ազդեցություն է թողել ՀՀ առևտրային 
հաշվեկշռի վրա. Վաչե Գաբրիելյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած միջազգային ասպարեզից եկող բացասական ազդակներին` Հայաստանը դեռևս պահպանում է տնտեսության աճի տեմպերը: Այս մասին ՀՀ կառավարության կազմակերպած տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյան: Նա ընդգծեց, որ նախորդ տարվա զարգացումները եղել են ոչ բարենպաստ տարածաշրջանի տնտեսությունների համար, սակայն Հայաստանին հաջողվել է դրական մակարդակի վրա պահպանել տնտեսության աճը:

«Եթե վերցնում ենք նախորդ տարվա զարգացումները, ապա այնտեղ նկատվում է տեմպերի նվազում, սակայն դեռևս խոշոր բացասական ազդեցություն տնտեսության վրա չկա: Հիմնական բացասական ազդեցությունը, որ զգացվեց ՀՀ տնտեսության վրա, տրանսֆերների կրճատումն էր, որով պայմանավորված էլ մենք ունեցանք սպառման կրճատում, հետևաբար նաև ծառայությունների և առևտրի ոլորտի կրճատում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Գաբրիելյանը: Դրան զուգահեռ` փոխվարչապետը թվարկեց տնտեսության այն ճյուղերը, որտեղ նկատվել է աճի միտում` ընդգծելով հատկապես ոսկեգործության ճյուղը:

ՀՀ փոխվարչապետը խոսեց նաև արտահանման և ներմուծման ծավալների կրճատման մասին` նշելով, որ այս տարվա առաջին հինգ ամիսներին ավելի շատ կրճատվել է ներմուծումը, քան թե արտահանումը, ինչը դրական ազդեցություն  է թողնում առևտրի հաշվեկշռի վրա: «Կառավարությունը տարբեր ծրագրեր է իրականացնում արտահանմանն աջակցելու համար, և գործարարների ու ընկերությունների կողմից արդեն կա հետաքրքրություն այդ ծրագրերի նկատմամբ: Մեզ մոտ ևս 2014-2015 թթ. փոխարժեքային տատանումներից հետո արտահանման վրա նկատվել են  որոշակի ազդեցություններ, սակայն, եթե նայում ենք արտահանման մեջ գյուղմթերքների և վերամշակվող ապրանքների արտահանմանը, ապա դրանք աճ են գրանցում»,- ասաց Գաբրիելյանը:

Խոսելով ՀՀ խոշորագույն առևտրային գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին` Վաչե Գաբրիելյանը նշեց, որ թեև ռուսական տնտեսության անկման հետևանքով զգալիորեն կրճատվեցին Հայաստան եկող տրանսֆերտները, սակայն ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո Հայաստան-Ռուսաստան առևտրային հարաբերություններում դրակաան տեղաշարժ է նկատվում: «Մենք ունենք հնարավորություն ՌԴ-ի հետ արտոնյալ պայմաններով զարգացնելու տնտեսական հարաբերությունները: Մեր արտահանողների համար մեծ հեռանկարներ են բացվել: Նախորդ տարի ՌԴ-ում գների անկայունության հետևանքով որոշակի խնդիրներ առաջացան և դրանից հետո առևտրի որոշակի վատթարացում նկատվեց, սակայն արդեն կայունացում կա և ակնայտ է, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման առումով ունենք աճ»,- ասաց ՀՀ փոխվարչապետը:

Վաչե Գաբրիելյանն անդրադարձավ նաև ներդրումների խնդրին` ասելով, որ ներդրումների անկում է նկատվում ողջ տարածաշրջանում: «Ներդրոմներն ամբողջ տարածաշրջանում ունեն անկման միտում` կապված անորոշությունների հետ, որովհետև շատ դժվար է տնտեսական աճ չունեցող երկրներում ներդրումների մեծ ակնկալիքներ ունենալ: Սակայն անպես չէ, որ ներդրումները բացակայում են: Հայաստանը հետաքրքրություն է ներկայացում որպես ԵԱՏՄ երկիր` միության շուկա դուրս գալու տեսանկյունից: Մենք ունենք բարվոք առևտրի ռեժիմ ունենք նաև մյուս երկրների հետ»,- ընդգծեց Գաբրիելյանը: Փոխվարչապետը կարևորեց այն, որ այս տարի Հայաստանում շինարարության ոլորտն անկում չի գրանցել, ինչպես նախորդ տարիներին էր: «Այս տարի չի նկատվում անկում: Նախատեսում ենք նաև մեծ ծավալի ենթակառուցվածքային ծարագերեր, որոնք կունենան իրանց ազդեցությունը ոլորտի վրա:Ասիական զարգացման բանկի հետ էլ այսօր հուշագիր ենք ստորագրել` դպրոցների սեյսմակայունությունը բարձրացնելու համար»,- ասաց Վաչե Գաբրիելյանը: Նա նաև ընդգծեց Հայաստանում ջրամբարների շինարարության դրական ազդեցությունը ոլորտի կայունացման վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]