Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանը «Գազպրոմ»-ին խնդրել է վերսկսել գազի մատակարարումները

Ադրբեջանը «Գազպրոմ»-ին խնդրել է վերսկսել գազի մատակարարումները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը «Գազպրոմ»-ին խնդրել է վերսկսել գազի մատակարարումները, որոնք կարող են սկսվել արդեն այս տարի եւ կազմել տարեկան մի քանի միլիարդ խորանարդ մետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես«-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ին, հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

«Խոսքը միջնաժամկետ պայմանագրի հիման վրա տարեկան մի քանի միլիարդ խորանարդ մետր ծավալով գազի մատակարարումները սկսելու մասին է, որոնք կարող են մեկնարկել արդեն մինչեւ այս տարվա վերջ», -հավելել է նա:

Միլլերը նաեւ նշել է, որ մինչեւ այս տարվա վերջ գործում է ադրբեջանական գազը Ռուսաստան մատակարարելու մասին պայմանագիրը, սակայն արդեն անցյալ տարվա կեսից այդ մատակարարումները չեն իրագործվում:

Ադրբեջանը ռուսաստանյան գազի ներկրումը մեկնարկել էր 2000 թվականի հոկտեմբերին, ինչը շարունակվել էր մինչեւ 2006 թվականի վերջը, երբ Ադրբեջանը սկսել էր «Շահդենիզ» գազային հանքահորի մշակումը:

Հանելուկ է մնում, թե ինչու է Ադրբեջանը հանկարծակի որոշել վերսկսել ռուսաստանյան գազի մատակարարումները, քանի որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը օրերս հայտարարել էր, որ Ադրբեջանը որեւէ խնդիր չունի գազի հարցում իր կարիքները հոգալու համար:

Ի դեպ, Միլլերը նաեւ հայտարարել է, որ ռուսաստանյան գազը Սեւ ծովի հատակով անցկացվող «Թուրքական հոսք» գազատարով Հունաստանի հարավային սահմանով Եվրոպա ավելի շուտ կհասնի, քան Թուրքիայի տարածքով Անդրանատոլիական գազատարով (TANAP) ադրբեջանական գազը:

ՏԱՍՍ-ն ավելի վաղ հաղորդել էր, որ «Թուրքական հոսք» ռուսաստանյան գազատարին կարող են մրցակից լինել Անդրադրիատիկ գազատարը (TAP) եւ TANAP-ը, որոնք «Հարավային գազային միջանցք» (Բաքու-Թբիլիսի-Էրզրում) մասն են կազմում:

TANAP-ն ու TAP-ը հանդիսանում են «եվրոպական էներգամատակարարումների անվտանգության մեծացմանն ու դիվերսիֆիկացիային» ուղղված Եվրամիության էներգետիկ նախաձեռնությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]