1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կգործարկվի «Էլեկտրոնային հայցադիմում» համակարգը

Կգործարկվի «Էլեկտրոնային հայցադիմում» համակարգը

ԵՐԵՎԱՆ, 30  ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շուտով գործարկվելու է «Էլեկտրոնային հայցադիմում» համակարգը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, համակարգի ներդրման հիմնական նպատակը քաղաքացիական գործերով  հայցադիմումների էլեկտրոնային ներկայացման հնարավորության ապահովումն է: Համակարգի միջոցով քաղաքացիները կկարողանան հայցադիմումը դատարան ներկայացնել էլեկտրոնային եղանակով:  Այն էապես կբարելավի հանրությանը մատուցվող ծառայությունների որակը, կնվազեցնի թղթային փաստաթղթաշրջանառությունը, կխնայի հանրային և մասնավոր միջոցները` ժամանակի և ֆինանսական առումով:

«Էլեկտրոնային հայցադիմում» համակարգը նշանակալի է նաև այն առումով, որ անձը հնարավորություն է ստանում ոչ միայն հայցադիմումը դատարան ներկայացնել էլեկտրոնային եղանակով, այլ նաև ստանալ տեղեկություններ դատական գործընթացի վերաբերյալ: DataLex-ին (դատական տեղեկատվական համակարգ) կից գործող համակարգը նաև ունենալու է լրացուցիչ գործիքներ, ինչպիսիք են՝ հայցվորի անձնական տիրույթը, որում ներկայացված են լինելու հայցվորի կողմից ներկայացված հայցերի ընթացքը, դատական նիստերի ժամանակացույցը և այլն:

Համակարգի ներդրման անհրաժեշտությունը բխում է 2012 թ. հունիսի 30-ին ՀՀ նախագահի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների միջոցառումների ցանկից»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]