Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունն աննախադեպ քայլեր է անում անվստահության անջրպետը վերացնելու ուղղությամբ. ՀՀ վարչապետ

 Կառավարությունն աննախադեպ քայլեր է անում անվստահության անջրպետը 
վերացնելու ուղղությամբ. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրաէներգիայի ոլորտում ստեղծված վիճակը կառավարության  կարևորագույն խնդիրներից է, և գործադիրն ամեն ինչ պետք է անի այս ոլորտը ֆինանսապես առողջացնելու և դրա համար հանրության աջակցությունն ունենալու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Էլեկտրաէներգիայի ոլորտում խնդիրները շատ են, իսկ լուծումները՝ ոչ պարզունանկ: Վերջին տարիների ընթացքում այս ոլորտն աստիճանաբար նահանջել է, և այսօր արդեն էլեկտրաէներգետիկական ոլորտի խոշոր պետական ընկերությունները, ինչպես նաև մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷՑ-ը, կուտակել են մեծ չափով պարտքեր, և նման վիճակի շարունակությունը կարող էր բերել համակարգի համար անդառնալի հետևանքների: Կարծում եմ՝ գիտեք արդեն, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2015թ. օգոստոսի 1-ից սահմանվել են սպառողների վաճառվող էլեկտրաէներգիայի նոր սականգներ, որը, բնականաբար, չէր կարող բողոքի ալիք չբարձրացնել մեր հասարակության մի հատվածի մոտ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունն աննախադեպ քայլեր է իրականցնում բաց տեղեկատվության և լավագույն միջազգային փորձագետների ընդգրկմամբ հասարակությունում առկա անվստահության անջրպետը վերացնելու ուղղությամբ: Սակայն գործադիրը հակված չէ հանրության ընդգրկումը միայն կարճաժամկետ հատվածում նայել:

«Մենք մեր գործընկերների՝ Համաշխարհային բանկի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ պատրաստել ենք 2016-2036թթ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիրը, որը շուտով կդնենք լայն մասնագիտական և հանրային քննարկման»,- տեղեկացրեց Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը վստահություն հայտնեց, որ հանրության լայն ընդգրկումն այս քննարկումներին հնարավորություն կտա բարձրացնել վստահությունը դեպի կայուն և վստահելի էներգետիկ համակարգ ունենալուն ուղղված քաղաքականությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]