Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեր երկրին հարիր չեն խժդժությունները, մենք խաղաղությամբ պետք է անցնենք մեր ճանապարհը. Ոստիկանապետ

Մեր երկրին հարիր չեն խժդժությունները, մենք խաղաղությամբ պետք է 
անցնենք մեր ճանապարհը. Ոստիկանապետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դժգոհություններն ազդակներ են, դրանք միշտ կան, պետք է լինեն, իսկ պաշտանյաները պետք է զգոն լինեն այդ ազդակների նկատմամբ: Պաշտոնյան պետք է հակված լինի երկխոսության: Նման համոզմունք հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում մի քանի երիտասարդի հետ զրույցում: «Ոստիկանությունը առավելագույն հանդուրժող է: Այդ հանդուրժողականությունը գալիս է ոչ թե նրանից, որ թույլ է կամ մտածում է, որ ճշմարիտ քայլ չի անում: Հանդուրժող է, քանի որ գիտի, որ եթե մի մոլորված մարդ կա, պետք է խոսքով ու խելքով հանել նրան այդ մոլորության վիճակից:  Չենք ցանկանում, որ տղաները կոտրվեն, կորցնեն հավատը: Աշխարհում, որտեղ տիրում է չարություն ու գայթակղություն, պետք է սուրբ հոգով լցվել, որպեսզի խավարը լույսով փոխել: Մեր երկրին հարիր չեն խժդժությունները, մենք իմաստուն ժողովուրդ ենք և խաղաղությամբ պետք է անցնենք մեր ճանապարհը: Առաջ դեպի լուսավոր ճանապարհ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ոստիկանապետը երիտասարդներին:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շրջայց կատարեց նստացույցի հատվածում, գտավ մահակներ, որոնք, ցուցարարների խոսքով, դրոշի պոչեր էին, առգրավեց դրանք: Նա ևս խոսեց հայ ոստիկանների հանդուրժողականության մասին` ընդգծելով, որ թեեւ արդեն մեկ շաբաթից ավելի է ցուցարարները պարալիզել են Բաղրամյան պողոտան, որը կարևոր նշանակություն ունի մայրաքաղաքի կենտրոնի համար, սական ոստիկանությունը գործողությունների չի դիմում ու թողել է հավաքվածների գիտակցության ու ըմբռնման վրա: Նա նշեց, որ հարակից տարածքի բնակիչները բողոքում են, իսկ քաղաքացիներից դժգոհություններ կան, որ ստիպված են շրջանցել Բաղրամյան պողոտան: 

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում էկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մի քանի օր նստացույց է անցկացվել: Ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը: ՀՀ Նախագահի` հունիսի 27-ի հայտարարությունից հետո նախաձեռնության անդամները որոշեցին դադարեցնել նստացույցը Բաղրամյան պոոտայում`տեղափոխվելով Ազատության հրապարակ: Բաղրամյան պողոտայում մնաց մի հատված միայն, որը թելադրվում է քաղաքական տարբեր ուժերի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am