Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

WikiLeaks-ը եւ ԶԼՄ-ները պատմել են Ֆրանսիայի դեմ ԱՄՆ-ի տնտեսական լրտեսման մասին

WikiLeaks-ը եւ ԶԼՄ-ները պատմել են Ֆրանսիայի դեմ ԱՄՆ-ի տնտեսական լրտեսման մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Libռration թերթը եւ Mediapart ինտերնետ-հրատարակությունը հրապարակել են Ֆրանսիայի նկատմամբ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) լրտեսման հերթական մանրամասները, որոնք ստացվել են WikiLeaks-ի միջոցով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ներկայացված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ը հետաքրքրություն Է ցուցաբերել Ֆրանսիայի տնտեսության նկատմամբ:

ԱԱԳ-ը առաջադրանք Է ունեցել տեղեկատվություն հավաքել ֆրանսիական բիզնեսի, Փարիզի եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների միջեւ հարաբերությունների, G8-ի եւ G20-ի կողմից քննարկվող հարցերի նկատմամբ մոտեցումների, ինչպես նաեւ խոշորագույն միջազգային պարտավորագրերի վերաբերյալ:

ԱԱԳ-ի հետաքրքրության օբյեկտներ են եղել տնտեսության այնպիսի ռազմավարական հատվածներ, ինչպիսիք են՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, ԷլեկտրաԷներգետիկան, գազը, նավթը, միջուկային Էներգետիկան, տրանսպորտը, կենսատեխնոլոգիաները:

Ազգային անվտանգության գործակալությունը հավաքած ամբողջ տեղեկատվությունն այնուհետեւ տրամադրել Է ԱՄՆ-ի մյուս գերատեչություններին՝ ներքին անվտանգության նախարարությանը, առեւտրի նախարարությանը, Էներգետիկայի նախարարությանը, պաշտպանության նախարարության հետախուզական վարչությանը, Համերկրային պահուստային համակարգին եւ, նույնիսկ, Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարությանը:

Հունիսի լույս 24-ի գիշերը WikiLeaks-ի կայքում ԱԱԳ-ի փաստաթղթեր են հրապարակվել Ֆրանսիայի պետծառայողների գաղտնալսման մասին, որոնց թվում եղել են Ֆրանսիայի վերջին երեք նախագահները՝ Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը:

Ելիսեյան պալատում ընդգծել են, որ Փարիզը սպառնալիքներ չի հանդուրժի իր անվտանգությանը, եւ նախագահի նկատմամբ լրտեսումը անթույլատրելի են համարել դաշնակիցների համար: Իր հերթին ԱՄՆ-ը հայտարարել Է, որ չի լրտեսել Օլանդին եւ Ֆրանսիայի բարձրաստիճան մյուս պաշտոնյաներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]