1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թունիսի ահաբեկչության զոհերից 18 բրիտանիցներ են

Թունիսի ահաբեկչության զոհերից 18 բրիտանիցներ են

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիսի Սուս քաղաքում հունիսի 26-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով Մեծ Բրիտանիայի 18 քաղաքացիներ են զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը:

«Մենք հաստատում ենք, որ զոհվել են 18 բրիտանացիներ: Մենք չենք բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորների թվում ևս բրիտանիացնիեր կան»,- նշել է նա:

Նա նաև տեղեկացրել է, որ հանդիպել է ողջ մնացածների հետ:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Թունիսի ահաբեկչության զոհ են դարձել նվազագույնը 30 բրիտանացիներ: Հունիսի 26-ին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ Սուս քաղաքում ահաբեկիչը կրակ էր բացել լողափին հանգստացողների ուղղությամբ:

Արդյունքում 39 մարդ էր զոհել, տասնյակ մարդիկ վիրավորվել էին:

Տուժածների թվում նաև բելգիացիներ, գերմանացիներ, ֆրանսիացիներ ու ուկրաինացիներ կան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]