Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում հարգել են անհետ կորածների հիշատակը

Գյումրիում հարգել են անհետ կորածների հիշատակը

ԳՅՈՒՄՐԻ,29  ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հարգել են խաղաղ ու պատերազմական պայմաններում անհետ կորածների հիշատակը: Մարզային իշխանությունների, Հայկական Կարմիր խաչի ընկերության  Շիրակի մարզի մասնաճյուղի և ազատամարտիկների  մարզային կառույցի ներկայացուցիչները, անհետ կորածների հարազատների հետ միասին, նախ ծաղիկ դրեցին Արցախյան գոյամարտի զոհերի հուշակոթողին, ապա իրենց մոմը  վառեցին Գյումրու Սբ Աստվածածին եկեղեցում: Շիրակի մարզի տարածքում հաշվառված է 12 անհետ կորած: Նրանցից 3-ը Գյումրիի, մյուսները մարզի գյուղական համայնքների բնակիչներ են: Անհետ կորած քաղաքացիները  հիմնականում Արցախյան պատերազմի ընթացքում եւ հետո անհետ կորած զինվորներ  են: Նրանցից միայն մեկը զինվորական չէ: Վերջիններիս հարցերով զբաղվում է ՀՀ պաշտպանության նախարարությունը  եւ Միջազգային  Կարմիր խաչը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ Հայկական Կարմիր խաչի ընկերության Շիրակի մարզի մասնաճյուղի նախագահ Լեռնիկ Մխիթարյանը նշեց, որ անհետ կորածների ընտանիքի անդամների համար հիմնական խնդիրը կարգավիճակի հետ կապված հարցն է: «Այս ընտանիքները ծանր հոգեբանական  խնդիրներ ունեն: Նրանք անընդհատ սպասողական վիճակի մեջ են ապրում: Կան ընտանիքներ, որոնք նախընտրում է երկար տարիներ սպասելուց հետո, անհետ կորածին ճանաչել զոհված, բայց մյուսները չհամակերպվելով այդ մտքի հետ, շարունակում են սպասել: Հենց այս վիճակն է, որ վերջիններիս հասարակությունից առաձնացված է պահում»,- նշեց Լեռնիկ Մխիթարյանը:Շատերի հարազատները տարիներ անց դեռ  սպասում են այն հույսով, որ իրենց որդին կամ ամուսինը վերջապես կվերադառնա: «Ամեն օր քնում եմ այն հույսով, որ հաջորդ օրը մի վառ լույս կբացվի ու իմ որդին  դուռը կբացի»,- նշում է արդեն  11 տարի որդուն սպասող Ռուզաննա Հովհաննիսյանը՝ չմոռանալով բոլորին խաղաղություն մաղթել, իսկ բախտակիցներին՝ հարազատների վերադարձ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]