1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բելառուսի ԱԳՆ-ն վստահ է, որ ՀՀ-ն կկարգավորի բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակը

Բելառուսի ԱԳՆ-ն վստահ է, որ ՀՀ-ն կկարգավորի բողոքի ակցիաների հետ 
կապված իրավիճակը

ՄԻՆՍԿ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը վստահ է, որ Հայաստանում տեղի ունեցող բողոքի շարունակական ակցիաները չի կարելի է դրամատիզացնել, քանի որ կան դրանք ժողովրդավարական ճանապարհով հանգուցալուծելու բոլոր հնարավորությունները: «Վստահ եմ, որ չի կարելի դրամատիզացնել իրավիճակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միսնկում կայացած ասուլիսում նշել է Մակեյը:

Նա էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման ակցիաներն անվանել է Հայաստանի ներքին խնդիր, իսկ տեղի ունեցողը՝ ժողովրդավարության զարգացման նորմալ գործընթաց: Մակեյն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները պատրաստակամ են ցուցարարների հետ երկխոսության գնալու հարցում: «Եթե նրանք, ովքեր դուրս են գալիս ցույցի, չեն ընդունում դա, ապա դա նրանց խնդիրն է: Սակայն ես վստահ եմ, որ իրավիճակը կկարգավորվի»,- «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ՝ նշել է Բելառուսի ԱԳ նախարարը:

 Իր հերթին, Մինսկում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մասնակցել է «Արևելյան գործընկերության» նախարարական ոչ ֆորմալ հանդիպմանը, հիշեցրել է, որ ի պատասխան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ անցկացվող ցույցերի՝ ՀՀ կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ, այդ թվում ակտիվիստների ներգրավմամբ ՀԵՑ-ում անկախ աուդիտ անցկացնելու վերաբերյալ: Նա նաև նկատել է, որ աուդիտի ընթացքում կառավարությունն իր վրա է վերցնելու սակագնի բարձրացման բեռը: Նախարարի խոսքով՝ աուդիտի անցկացումը կարող է տևել 2-3 ամիս: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]