Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՄԱԿ-ը տագնապի է ենթարկել Ադրբեջանի իշխանությանը

ՄԱԿ-ը տագնապի է ենթարկել  Ադրբեջանի իշխանությանը

 ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունը խիստ անհանգստացած է այն բանով, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում սեպտեմբերին անցկացվելիք նստաշրջանում հնարավոր է, որ քննարկման դրվի երկրում մարդու իրավունքների ոլորտում ողորմելի իրավիճակը, ինչն իր համար խիստ բացասական արդյունքների պատճառ կարող է լինել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ը գրում է, որ չնայած այն բանին, որ մոբիլիզացնելով իր բոլոր ջանքերը, իշխանությունը ցանկանում է այդ քննարկումներից դուրս գալ հաղթանակով, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ունեցած պարտությունը նվազեցրել է դրա նկատմամբ նրա հավատը: 

ԵԽ ԽՎ-ի վերջին նստաշրջանում 140 կողմ, 13 դեմ ձայներով Ադրբեջանի հետ կապված խիստ բանաձեւ է ընդունվել, որում պահանջ է դրվել բանտերից անհապաղ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին: Դա գնահատվում է ժամանակ առ ժամանակ ԵԽ ԽՎ-ից, որպես խթանիչ միջոցից օգտվող ադրբեջանական իշխանության համար այդ կառույցի կորուստ:

Ըստ աղբյուրի` Ադրբեջանի իշխանությունը ՄԱԿ-ում անցկացվելիք քննարկումներից անհանգիստ է նաեւ այն բանի համար, որ այն համընկնում է երկրում խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ մնացած քաղաքական խանդավառության աճի շրջանի հետ: Թերթը գրում է, որ ընտրություններին քիչ մնացած մի ժամանակաշրջանում ՄԱԿ-ի պես հեղինակավոր կառույցի կողմից Ադրբեջանի հետ կապված խիստ բանաձեւի ընդունումը կարող է մահացու հարված լինել իշխանության համար:

«Ադրբեջանի իշխանության մեջ վստահություն կա, որ ՄԱԿ-ում քննարկումները ԵԽ ԽՎ-ում տեղի ունեցածից ավելի խիստ են լինելու: Այդ պատճառով, միջազգային ճնշումները ավանդաբար շանտաժի մեթոդներով մեղմացնելուն ուղղված գործողությունների հետ, իշխանությունն այժմվանից բանակցություններ է անցկացնում լոբբիստական խմբերի հետ: Սակայն այդ ջանքերի ժամանակ պարզվել է, որ այլեւս լոբբիստական խմբերը եւս ի զորու չեն օգնել Ադրբեջանի իշխանությանը»,- նշում է թերթը:

ԵԽ ԽՎ-ի վերջին նստաշրջանում խիստ բանաձեւի արժանացած Ադրբեջանի իշխանությունը մի քանի օր առաջ եւս մեկ հարված է ստացել ՄԱԿ-ից: Իրավապաշտպանների միջազգային ֆեդերացիան Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակի հետ կապված դիմում է հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին, որում նշել է, որ եթե մոտ ժամանակում Ադրբեջանում լրագրողների, իրավապաշտպանների դեմ բռնաճնշումները չդադարեցվեն, կեղծ մեղադրանքներով ձերբակալված անձինք ազատ չարձակվեն, ապա ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի` սեպտեմբերին անցկացվելիք հերթական նստաշրջանում պետք է այդ երկրի հետ կապված հատուկ բանաձեւ ընդունվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]