Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գյումրիում մեկնարկեցին ներբուհական եւ բանավոր կենտրոնացված քննությունները

Գյումրիում մեկնարկեցին ներբուհական եւ բանավոր կենտրոնացված քննությունները

ԳՅՈՒՄՐԻ,29  ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում հունիսի 29-ին մեկնարկեցին ներբուհական եւ բանավոր կենտրոնացված քննությունները: Քննությունների առաջին օրը դիմորդները կենտրոնացված կարգով քննություն հանձնեցին  «Անգլերեն լեզու» (բանավոր) առարկայից: Ի դեպ, կենտրոնացված կարգով բանավոր քննություն հանձնում են «Հայոց լեզու» առարկա եւ օտար լեզուներից, իսկ ներբուհական քննությունները՝ «Նախնական զինվորական պատրաստվածություն», «Ֆիզկուլտուրա» եւ «Կիրառական արվեստ» մասնագիտություններից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի փաստաթղթերի  ընդունման հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Մարտիրոսյանը, եթե ներբուհական քննությունների պատասխանատուն բուհն է՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի  ներկայացուցիչների մասնակցությամբ, ապա կենտրոնացված քննությունների նախագահները Գնահատման Եւ Թեստավորման կենտրոնից են:  «Առաջին օրվա արդյուքներով, կարող եմ ասել, որ դիմորդները պատրաստված էին միջին մակարդակով, այս պահին կա մեկ բացասական գնահատական, բայց չկան գերազանց պատասխաններ՝ ամենաբարձրը 17 միավորն է: Ցավոք, ինչպես ցույց է տալիս փորձը, դիմորդներից շատերի համար շտեմարաններն անգիր անելն ավելի լավ  է ստացվում, արդյունքում՝ գրավորից 18, կամ նույնիսկ ավելի բարձր գնահատական հավաքած դիմորդը կարող է կտրվել բանավոր քննության ժամանակ: Այս տարի մեծ  քանակությամբ երեխաներ ունենք, որ «Անգլերեն» գրավոր քննությունից 20 միավոր են ստացել, մինչդեռ բանավորն արդեն խորը գիտելիք է պահանջում և բարձր միավորներ ստացածներն ավելի քիչ են»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանկ նշեց ԳԹԿ լիազոր ներկայացուցիչ Վահե Իսպիրյանը: Ավելացնենք, որ ներբուհական քննությունները կավարտվեն հուլիս 8-ին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]