Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանի 37-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երևանի 37-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական 
գործ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 37-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտից, 2015 թվականի հունիսի 28-ին, ժամը 21:30-ին, Երևան քաղաքի «Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից» հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 21:25-ին, շտապօգնության կողմից Երևան քաղաքի Քաջազնունի  փողոցի 4-րդ շենքին հարող տարածքից բուժօգնության է տեղափոխվել ինքնությունը չպարզված, մոտ 35-40 տարեկան տղամարդ՝ ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած վերքով, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ պարզվել է սպանվածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 1977թ. ծնված Արման Մելիքյանն է։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության որոշ հանգամանքներ, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

 

 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]