Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ալմելոյում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ալմելոյում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 
միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Գալուստ Գյուլբենկյան» սրահում hունիսի 27-ին տեղի է ունեցել Նիդերլանդների մեկօրյա դպրոցների հարթակի 2014-2015 ուսումնական տարվա տարեվերջյան միջոցառումը՝ «Մեր արյան անգինը» խորագրով, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառման կապակցությամբ իր տեսաուղերձն էր հղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով կարևորել էր հայկական դպրոցների և գործող հարթակի դերը հայապահպանության և աճող սերնդի հայեցի դաստիարակման գործում: 

Միջոցառման մասնակիցներին իրենց պատգամն են ուղղել նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ, հոգեշնորհ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանը: ՀՀ դեսպանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ՝ մեր սաներն իրենց խոսքով կհնչեցնեն մեր վերապրելու, մեր գոյատևելու, մեր հարատևելու կամքը, դրան ուղղված այն աշխատանքը, որ տարվել է մեկ դարի ընթացքում, բոլոր այն ցավերը, որոնք, ցավոք սրտի, դեռևս մենք մեր մեջ կրում ենք, և այն եռանդը, ջիղն ու կորովը, որ մենք ժառանգել ենք մեր նախնիներից և փոխանցում ենք մեր հաջորդներին: Դրա առաջին գրավականը լեզուն է, որի միջոցով պահպանվում է հայի ինքնությունը, որի միջոցով հայը կարողանում է հաղորդակից դառնալ իր ժողովրդի պատմությանը, մշակույթին, ավանդույթներին և, ամենակարևորը, մտածողությանն ու արժեքներին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]