Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ազատամարտիկներն առաջարկում են Շահումյանի հարցը ներառել ԼՂ հակամարտության կարգավորման փաթեթում

Ազատամարտիկներն առաջարկում են Շահումյանի հարցը ներառել ԼՂ 
հակամարտության կարգավորման փաթեթում

 ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան ազատամարտում Շահումյանի անկումը մի շարք ազատամարտիկներ համարում են Հայաստանի անհաջողությունը: Այս մասին հունիսի 13-ին Շահումյանի անկման տարելիցի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ադրբեջանահայերի համագումարի համանախագահ, ազատամարտիկ Արարատ Ծատուրյանը:

«Այսօր որևէ կուսակցության, կամ քաղաքական ուժի օրակարգում Շահումյանի վերադարձի մասին խոսք չկա: Սակայն այն անհրաժեշտ է ներկայացնել ամբողջական փաթեթի տեսքով, օրինակ, նույն Մադրիդյան սկզբունքներում»,- ասաց նա:

Ազատամարտիկն ընդգծեց, որ Շահումյանի կորուստը մինչ օրս ցավալի հետք է թողել, մանավանդ տեղի բնակիչների համար, ովքեր մինչև վերջին օրն իրենց տները պահպանելու հույս էին տածում:

«Շահումյանից մինչև Ղազախ տարածքի հայաբնակ շրջանները տվել են երեք խորհրդային մարշալ, գեներալներ, գիտնականներ և ակադեմիկոսներ: Սակայն այս հատվածի հայությունը չկարողացավ ինքնապաշտպանվել, ինչն ունի տարբեր պատճառներ», - հավելեց Արարատ Ծատուրյանը:

«Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հետախուզության պետ և հետախույզ վետերանների միավորման նախագահ Սուրեն Կարապետյանը նկատեց, որ իրենց գունդը մարտերի սկբից մինչ Շահումյանի նահանջը եղել էր այդ հատվածում: Նրա խոսքով՝  աշխարհազոր գնդերի մոտ բացակայում էր ռազմական տեխնիկան, գնդերը հնարավորություն չունեին կապ հաստատել միմյանց հետ:

«Արցախի հյուսիսային դարպասը թույլ էր պաշտպանված: Հազվագյուտ ջոկատներ էին ցանկանում էին լինել այդ վտանգավոր շրջանում: Ավելի ճիշտ կլիներ, որ հատուկ գունդն ամբողջովին ընդգրկվեր այդ շրջանում, այդ դեպքում պաշտպանությունն ավելի հուսալի կլիներ: Կապի բացակայության պատճառով համագործակցություն չկար գնդերի միջև»,- նկատեց Սուրեն Կարապետյանը:

Նա մանրամասնեց, որ հարձակումը տեղի էր ունեցել գիշերով, բնակիչները կարողացել էին տները լքել միայն հաջորդ օրը ցերեկով: Իսկ ծանր տեխնիկայով զինված թշնամու դեմ գյուղերում տասնյակ մարդիկ կանգնած էին ընդհամենը ինքնաձիգերով:

Շահումյանի շրջանը 1992-ին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Տեղի հայ բնակչությունը (շուրջ 20.000) տարհանվել է։ Այնուհետև Շահումյանը վերաբնակեցվել է ադրբեջանցիներով, իսկ Շահումյան քաղաքը անվանափոխվել է Աշաղի Ագջաքենդ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]