Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեջլիս անցած 3 հայ պատգամավորներից 2-ը համայնքը չեն ներկայացնում. թուրքագետ

Մեջլիս անցած 3 հայ պատգամավորներից 2-ը համայնքը չեն ներկայացնում. 
թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը միաժամանակ թե հաղթեց, թե պարտվեց:

Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի, ներկա դրությամբ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը լուրջ ճգնաժամի առաջ է կանգնած, քանի որ միանձնյա իշխանություն չի կարող ձեւավորել, իսկ կոալիացիա ձեւավորելը նույնպես բարդ է` եւ լի վտանգներով: «Սա Էրդողանի քաղաքական վերելքի վերջն էր, վայրէջքը, եւ նաեւ դրանով է պայմնավորված, որ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Էրդողանը հրապարակային ելույթ չի ունեցել: Նա կարծես թե ընկճախտի մեջ է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Անդրադառնալով Մեջլիս անցած երեք հայազգի պատգամավորներին՝ Մելքոնյանն ասաց, որ նրանցից երկուսը որեւէ կապ չունեն համայնքի հետ: «Մակար Եսայանը Էրդողանի կուսակցությունից է եւ պաշտպանում է Էրդողանի քաղաքական գիծը: Նա ծանոթ է հայ համայնքին, սակայն ասել, որ համայնքի պատգամավոր է` ճիշտ չէ: Նրա ազգանունն առավելապես օգտագործվել է, որպես Թուրքիան ավելի ժողովրդավար երեւա»,- ասաց Մելքոնյանը:

Մյուս պատգամավորը` Դողանն ընտրվել է Քեմալական կուսակցությունից,  որը երիտթուրքերի գաղափարախոսության շարունակողն է: Հետեւաբար, այս պատգամավորը նույնպես չի կարող համայնքի կամ Հայաստանի հետ հարցերի մասին բարձրաձայնել խորհրդարանում:

Ինչ վերաբերում է Գարո Պայլանին, ապա նա տեղյակ է համայնքի խնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին եւ ընդգրկված է այն շարժման մեջ, որը պահանջում է երկրի իշխանություններից անցկացնել Պոլսո պատրիարքի ընտրություններ: Հետեւաբար, թուրքագետը չի բացառում, որ այս հարցը կդրվի նաեւ խորհրդարանական քննարկման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]