Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երկրորդ տարին շարունակ «Յուքոմն» աջակցում է «Բարքեմփ Երևան» ամենամյա կոնֆերանսին

Երկրորդ տարին շարունակ «Յուքոմն» աջակցում է «Բարքեմփ Երևան» ամենամյա 
կոնֆերանսին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուքոմ» ընկերությունը երկրորդ տարին է՝ աջակցում է յոթերորդ անգամ անցկացվող «Բարքեմփ Երևան» ամենամյա չկոնֆերանսին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունից: Հազարից ավելի ծրագրավորողներ, ինտերնետային մարքեթինգի եւ դիզայնի մասնագետներ, բլոգերներ, լրագրողներ, ուսանողներ և ուղղակի ոլորտով հետաքրքրված մարդիկ հավաքվել էին Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկումների, փորձի փոխանակման, աշխատանքային կապեր հաստատելու և ուղղակի միմյանց հետ շփվելու նպատակով:

«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը իր ողջույնի ելույթում նշել է. «Մեր ընկերությունը միշտ կանգնած է նոր գաղափարների և նախաձեռնությունների կողքին: Մենք միշտ խրախուսելու ենք ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանում և աջակցելու ենք նմանատիպ յուրահատուկ միջոցառումներին: Կարծում եմ՝ նման միջոցառումները շատ կարևոր են մեր հայկական զարգացող շուկայի համար: Այսքան որակյալ մասնագետների ներկայությունը մեկ վայրում արդեն իսկ ոգևորիչ է, և կարծում եմ, շատ լավ խթան կհանդիսանա նոր գաղափարների ստեղծման և հայկական ՏՏ շուկայի զարգացման համար»:

Բարքեմփը միջազգային կոնֆերանս է, որը մեկ հարկի տակ է հավաքում Հայաստանի ինտերնետ-հանրության ներկայացուցիչների` ծրագրավորողների, ինտերնետային մարքեթինգի եւ դիզայնի մասնագետների, բլոգերների, լրագրողների, առցանց հրատարակիչների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]