Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղում բացվել է հանդիսությունների նորակառույց տուն

Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղում բացվել է հանդիսությունների նորակառույց 
տուն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղի հանդիսությունների նորակառույց տան բացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նոր սրահը, որտեղ տեղակայված է նաև հարթաշենցի զոհված ազատամարտիկներին նվիրված տուն-թանգարանը, կառուցվել է մոսկվաբնակ համագյուղացի Արթուր Արզումանովի ֆինանսավորմամբ:

Հանդիսավոր միջոցառմանը Արայիկ Հարությունյանը բարերարին է հանձնել «Երախտագիտություն» մեդալը, որը նրան շնորհվել է ԼՂՀ նախագահի հրամանագրով` Արցախում բարեգործական ծրագրերին գործուն աջակցություն ցուցաբերելու համար: Շնորհակալություն հայտնելով պետական բարձր պարգևի համար, բարերարը հայրենի գյուղի զարգացմանը հետագայում ևս իր նպաստը բերելու պատրաստակամությունն է հայտնել: Նա համագյուղացիներին մաղթել է բարեկեցություն և որ նոր դահլիճը օգտագործվի միայն բարի միջոցառումների համար:

Շնորհավորելով հարթաշենցիներին նորակառույց շենքի շահագործման առթիվ, ելույթ ունեցողները հույս են հայտնել, որ նման ծրագրերի իրականացման շնորհիվ երիտասարդներն ավելի ամուր կկանգնեն իրենց հայրենի հողին՝ շենացնելով այն: 100-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի համար հանդիսությունների նոր սրահը մեծ նվեր է և համալրում է պատերազմից ի վեր գյուղի զարգացմանն ուղղված միջոցառումների շարքը: Կառավարության ֆինանսավորմամբ գյուղն ապահովված է ջրով, վերանորոգվել են բնակելի տներ և տանիքներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]