Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԻԼԻՊ-ի գործողությունները Միջին Արևելքում ցեղասպանության նոր դրսևորումներ են. Արամ Ա կաթողիկոս

ԻԼԻՊ-ի գործողությունները Միջին Արևելքում ցեղասպանության նոր դրսևորումներ  
են. Արամ Ա կաթողիկոս

ՉԻԿԱԳՈ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է` այսօր իրականացվող ցեղասպանությունները կանխելու համար. պետք է հստակ ըմբռնում լինի անցյալում կատարվածի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The News-Sentinel կայքը, Չիկագո կատարած այցի ժամանակ նման համոզմունք է հայտնել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ ամիս անց Վեհափառը մտահոգություն է հայտնել աշխարհում իրականացվող զանգվածային շարունակական սպանությունների վերաբերյալ՝ նկատելով, որ  պառակտված աշխարհը սարսափով հետևում է դրանց, սակայն խուսափում միավորվել այդ երևույթի դեմ, իսկ երբեմն էլ հրաժարվում դրանք անվանել իր անունով:

«Բռնությունը բռնություն է, իսկ այն, ինչ անում է ԻԼԻՊ-ը, ցեղասպանության նոր դրսևորում է՝ հանցագործություն մարդկության դեմ: Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է այսօրվա ցեղասպանությունը կանխելու համար, պետք է հստակ ընկալում լինի անցյալում կատարվածի վերաբերյալ: Պատասխանատվությունը կարևոր է»,-ասել է Վեհափառը:

Նրա խոսքով, քանի դեռ միջազգային հանրությունը չի կարողացել հաշտվել անցյալի հետ, այն չի կարողանա միասնական պատասխան տալ ԻԼԻՊ-ի գործողություններին և իսլամական ծայրահեղականության մյուս դրսևորումներին, որոնց հետևանքով մեծ թվով քրիստոնյաներ և Հայոց եկեղեցու հետևորդներ են մահացել Միջին Արևելքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]