1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ապրիլին Հայաստանի միջազգային պահուստներն ավելացել են 4.3 մլն դոլարով

Ապրիլին Հայաստանի միջազգային պահուստներն ավելացել են 4.3 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի  համախառն միջազգային պահուստները ապրիլին ավելացել են շուրջ 4.3 մլն դոլարով կամ 0.28 տոկոսով և կազմել 1 մլրդ 495 մլն 800 հազար դոլար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից:

Ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները կազմել են 1 մլրդ 495 մլն դոլար, որոնց կազմում արժեթղթերի ծավալը`  1 մլրդ 110 մլն 300 հազար դոլար: Արժույթի միջազգային հիմնադրամում փոխառության հատուկ իրավունքների (SDR) ծավալը կազմել է 0.7 մլն դոլար։

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2014 թ. դեկտեմբերին կազմել էին 1 մլրդ 489.3  մլն դոլար`  նվազելով  762,3  մլն դոլարով։ Միջազգային պահուստներից 945.4 միլիոնն արժեթղթեր էին, իսկ կանխիկ արտարժույթը և ավանդները կազմել են 492.4 մլն: ԱՄՀ-ում փոխառության հատուկ իրավունքը (SDR) դեկտեմբերին կազմել էր 6,2 մլն դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]