Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սաակաշվիլին ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն

Սաակաշվիլին ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն

ԿԻԵՎ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրիանայի քաղաքացիություն է ստացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին թվիթերյան իր միկրոբոլոգում գրել է ուկրաինացի պատգամավոր, Պետրո Պորոշենկոյի բլոկի անդամ Մուստաֆա Նայեմը: Նույն տեղեկատվությունն իր թվիթերյան էջում տեղադրել է նաև պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն: «Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին ստացել է ուկրաինական քաղաքացիություն: Միշա, մենք նոր Բաթում ենք ցանկանում»,- գրել է Լեշչենկոն:

Հնարավոր է, որ մայիսի 30-ին Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն Սաակաշվիլիին ներկայացնի Օդեսայի նահանգապետի պաշտոնում: Այդ մասին լուրը դեռևս պաշտոնական հաստատում չի ստացել, սակայն հայտնի է, որ նրա թեկնածությունը ներկայացվել է կառավարության կողմից:

Սաակաշվիլին ներկա դրությամբ գլխավորում է Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների միջազգային խորհուրդը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]