1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բանկերը մեկ շաբաթում տեղաբաշխել են 33.3 մլրդ դրամ և 33.1 մլն դոլար

Բանկերը մեկ շաբաթում տեղաբաշխել են 33.3 մլրդ դրամ և 33.1 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արտարժույթի ներբանկային շուկայում  մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 66 մլն 871 հազար 196 դոլար 477.79 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 63 մլն 56 հազար 736 դոլար 480.1 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 5 մլն 650 հազար  դոլար 480.12 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջբանկային շուկայում իրականացվել է 1 մլն 638 հազար 965 դոլարի առք եւ վաճառք 479.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4 մլն 706 հազար 887 եվրո 522.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 8 մլն 897 հազար 444 եվրո 528.16 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 657 մլն 677 հազար 171 ռուբլի 9.36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 213 մլն 999 հազար 184 ռուբլի 9.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Մայիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33.1 մլն ԱՄՆ դոլար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]