Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Սպարտակ»-ը և Յակինը փոխադարձ համաձայնության են եկել պայմանագրի խզման վերաբերյալ

«Սպարտակ»-ը և Յակինը փոխադարձ համաձայնության են եկել պայմանագրի 
խզման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկավայի «Սպարտակ»-ը և թիմի մարզիչ Մուրադ Յակինը երկողմանի համաձայնության են եկել պայմանագրի խզման վերաբերյալ: Նոր մրցաշրջանին «Սպարտակ»-ի ֆուտբոլիստները կսկսեն նոր մարզիչի գլխավորությամբ, որի մասին «Սպարտակ»-ի տնօրենների խորհուրդը որոշում կկայացնի առաջիկա մի քանի օրերին: Ըստ ակումբի` Յակինը չի կատարել իր առջև դրված խնդիրները և ժամանակն է փոփոխությունների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը:

Մուրադ Յակինը «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնեց նախորդ տարվա հունիսին: «Սպարտակ»-ը շնորհակալություն է հայտնել Յակինի համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]