1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ասորիների պատրիարքը Շվեդիայում խոսել է Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության մասին

Ասորիների պատրիարքը Շվեդիայում խոսել է Օսմանյան կայսրության 
իրականացրած ցեղասպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անտիոքի և Արևելքի ուղղափառ ասորիների պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Իգնաթիոս Աֆրամ 2-րդը Շվեդիայի պառլամենտում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ խոսել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ֆըրաթ» գործակալությունը:

Իր ելույթի ժամանակ շնորհակալություն հայտնելով Շվեդիային ասորիների ցեղասպանությունը` Սեյֆոն աշխարհում առաջինն ընդունելու համար, Աֆրամ 2-րդը փաստել է, որ 1915 թվականին ասորիներին սպանել են ոչ միայն քրիստոնյա լինելու, այլև կրոնի, մշակույթի և ավանդույթի տարբերությունների համար: Ասորիների հոգևոր առաջնորդը արձանագրել է, որ Միջագետքում ասորիները մյուս ժողովուրդների հետ խաղաղ և համերաշխ ապրել են մինչև 1915-ը, երբ Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունը փոխել է իրադրությունը: Աֆրամ 2-րդը նշել է, որ օսմանյան վարչակարգի կողմից իրականացված ցեղասպանությանը զոհ են գնացել 2 միլիոն հայ, ասորի և հույն: «Մեր հարյուրավոր եկեղեցիներն ու վանքերն այրեցին և քանդեցին: Հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին: Երբեք չենք մոռանա այն, ինչ տեղի ունեցավ»,- նշել է ասորիների հոգևոր առաջնորդը` ցավով արձանագրելով, որ մեր օրերում ցեղասպանությունը շարունակվում է Իրաքում և Սիրիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]