Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել ՆՊ նախկին խոսնակ, թուրքամետ Դենիս Հասթերթի դեմ

ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել ՆՊ նախկին խոսնակ, թուրքամետ Դենիս Հասթերթի 
դեմ

ՎԱՇԻՆԳԹՈՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է սկսել Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթի դեմ՝ նրան մեղադրելով ՀԴԲ-ին ստելու և բանկային հաշվետվություններից խուսափելով համակարգված կերպով գումարներ կանխիկացնելու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է անգլալեզու «Մասիս փոստ» շաբաթաթերթի էլեկտրոնային տարբերակը:

73-ամյա ամերիկացի նախկին կոնգրեսականը ներկայումս լոբբիստական գործունեություն է ծավալում Թուրքիայի համար Վաշինգթոնում: Իլինոյս նահանգի հյուսիսային շրջանի փաստաբանի ներկայացրած մեղադրական ակտում նշվում է, որ Հասթերթը վճարել է մի անհայտ անձի՝ «նախկինում այդ մարդու դեմ կատարած թերացումները թաքցնելու և փոխհատուցելու» համար: Մեղադրող կողմի համաձայն` 2010- 2014 թվականների ընթացքում ԱՄՆ նախկին օրենսդիրը այդ անձին  վճարել է  մոտ 1.7 միլիոն դոլար:

Դենիս Հասթերթը վատ համբավ ունի նաև Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ուղղված իր գործունեությամբ: 2000 թվականի հոկտեմբերին նրա ձեռնարկած գործողությունների հետևանքով չընդունվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Լինելով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ՝ նա խոստացել էր աջակցել բանաձևի ընդունմանը, սակայն քվերակության նախօրեին հանել էր բանաձևի քննարկումն օրակարգից` պարզաբանելով, որ նման խնդրանքով նամակ է ստացել նախագահ Բիլ Քլինթոնից,  և բանաձևը կվնասի ԱՄՆ շահերին:

2005 թվականի սեպտեմբերին «Vanity Fair» ամսագիրը բացահայտել էր, թե ինչպես է ՀԴԲ թարգմանիչ Սիբել Էդմոնդսն իր աշխատանքային գործունեության ընթացքում թուրքերեն ձայնագրություն լսել, որտեղ զրուկացիները պարծենում էին Հասթերթի հետ ունեցած իրենց կապերով: Ամսագրի հաղորդմամբ՝  ձայնագրությունից պարզ է դառնում, որ Հասթերթին տասնյակ հազարավոր դոլարներ են մուծել տեղեկատվության փոխանակման և «քաղաքական լավության» համար: Զրուցակիցներից մեկը եղել է Թուրքիայի հյուպտոսարանի պաշտոնյա, ով ձայնագրությունում պնդել է, որ Հայոց ցեղասպանության բանաձևը օրակարգից հանելու համար Հասթերթին  պետք է վճարվի առնվազն 500 հազար դոլար:

Կոնգրեսական գործունեությունից հետո Հասթերթն ամսական 35,000 դոլար է ստացել Թուրքիայի օգտին լոբբինգով զբաղվելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]