Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Վիետնամի և Ղրղզստանի վարչապետներին

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Վիետնամի և Ղրղզստանի վարչապետներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վիետնամի  վարչապետ Նգուեն Տան Զունգի  և Ղրղզստանի վարչապետ Թեմիր Սարիևի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վիետնամի  վարչապետ Նգուեն Տան Զունգի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր: Վարչապետ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին հայ-վիետնամական կապերն ամրապնդվել են և լավ հիմք են ստեղծել փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում նոր գործոն է հանդիսանում համագործակցությունը Վիետնամի և Եվրասիական տնտեսական միության միջև: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երկու երկրների միջև գոյություն ունի տնտեսական մեծ ներուժ, և պետք է գործուն քայլեր ձեռնարկել այն իրացնելու համար: Այս համատեքստում Հայաստանի վարչապետն առաջարկել է  ստեղծել հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողով, ինչն  առևտրատնտեսական համագործակցության համար լավ խթան կհանդիսանա:   Կարևորվել է նաև համատեղ գործարար համաժողովի կազմակերպումը, ինչը նույնպես կնպաստի տնտեսական կապերի հետագա զարգացմանը:

Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգը, ողջունելով գործընկերոջը, ընդգծել է, որ Վիետնամը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Նրա խոսքով՝  անհրաժեշտ  է ակտիվացնել և զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները: Նա  գոհունակությամբ է ընդունել վարչապետ Աբրահամյանի՝ միջկառավարական հանձնաժողով ստեղծելու և գործարար  համաժողով կազմակերպելու առաջարկները:

Զրուցակիցները կարևորել են նաև միջազգային ասպարեզում համագործակցության խորացումը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ղրղզստանի վարչապետ Թեմիր Սարիևի հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղրղզական տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները և կարևորվել տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել տնտեսական կապերի աշխուժացման և առևտրաշրջանառության ծավալի ավելացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:

Հայաստանի և Ղրղզստանի վարչապետներն անդրադարձել են նաև ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]