Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մարադոնան հիշել է Գորդոնի եւ Բլատերի անօրինական գործարքները

Մարադոնան հիշել է Գորդոնի եւ Բլատերի անօրինական գործարքները

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Մարադոնան ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Ժոզեֆ Բլատերի 5-րդ անգամ վերընտրությունից հետո հիշել է Բլատերի և Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի հանգուցյալ նախագահ Խուլիո Գորդոնի նախկին անօրինական գործարքները: Նրանք Բլատերի համար պաշտոնավարման շարունակականությունն ապահովել են ձայներ գնելու միջոցով: «Մենք չպետք է մոռանանք նաև Գորդոնին: Այժմ Հետաքննությունների դաշնային բյուրոն քննություն է վարում, սակայն մոռանալ Գորդոնի հետ կապված իրավիճակի մասին պետք չէ: Նա ձայներ էր գնում Բլատերի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մարադոնային խոսքերը մեջբերում է արգենտինական մամուլը:

ՖԻՖԱ-ի նախագահի հետ կապված վերջին մի քանի ամիսների ընթացքում միջազգային ԶԼՄ-ները, հատկապես ամերիկյան մամուլը մեծ աղմուկ բարձրացրեցին` մեղադրելով նրան և կաշառատվության, և կաշառակերության մեջ: Լրատվականները պնդում են` Բլատերը և ՖԻՖԱ-ի մի քանի անդամները կաշառված են և վաճառել են 2018 և 2002 թվականների աշխարհի առաջնությունները Ռուսաստանում և Քաթարում անցկացնելու իրավունքները: Անցած մի քանի օրերին շվեյցարական ոստիկանությունը նույնիսկ ձերբակալել էր ՖԻՖԱ-ի աշխատակիցներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]