1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոստիկանները Երևանում, Արմավիրում, Գավառում ու Ճամբարակում զենք- զինամթերք են առգրավել

Ոստիկանները Երևանում, Արմավիրում, Գավառում ու Ճամբարակում զենք-
զինամթերք են առգրավել

ԵՐԵՎԱՆ,  30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանները հանրապետության տարբեր բնակավայրերում զենք-զինամթերք են առգրավել` որոշ տեղերում ահազանգի, որոշ տեղերում կամավոր հանձնելու շնորհիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 11 շենքի հետնամասի էլեկտրակայանի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, և պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության Արմավիրի բաժնում էլ հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի Մյասնիկյան փողոցի թիվ 6 տան դիմաց` աղբարկղի մոտ, զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ինքնաձիգի 3 դատարկ պահունակ, տարբեր տրամաչափի 763 փամփուշտ, ինքնաձիգի պահունակների համար նախատեսված 2 պայուսակ և բջջային հեռախոսի լիցքավորիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Անահիտ Հ.-ն կամավոր հանձնել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ` դատարկ պահունակով:

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1953 թ. ծնված Հրայր Ա.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն կրակող սարք և 5.6 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1984 թ. ծնված Էդգար Խ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, որսորդական ողորկափող հրացան:

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1961 թ. ծնված Հովհաննես Շ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի 3 և 7.62 մմ տրամաչափի 24 փամփուշտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]